Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Աղիների լվացման գերժամանակակից մեթոդ

Աղիների լվացման գերժամանակակից մեթոդ

Աղիների լվացումը ( հիդրոկոլոնոթերապիան)  այսօր կարելի է իրականացնել գերժամանակակից սարքավորման միջոցով, որը թույլ է տալիս մեկանգամյա պրոցեդուրայով կատարել աղիների լիարժեք ու արդյունավետ լվացում: «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնում այդ պրոցեդուրան կատարվում է իսպանական արտադրության գերժամանակակից սարքավորումով:


Հիդրոկոլոնոթերապիայի դրական ազդեցություն ունի հատկապես հատկապես այն դեպքերում, երբ պացիենտներն ունեն աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ու խանգարումներ, մաշկային հիվանդություններ՝ փսորիազ, ակնե, տարբեր տեսակի դերմատիտներ, ալերգիաներ: ԱՄՆ-ում աղիների լվացումը մաշկային շատ հիվանդությունների բուժման մեջ պարտադիր լրացնող պրոցեդուրա են համարվում: Այն առաջնային օգնություն է նաև թունավորումների դեպքում, երբ չկան օրգանիզմի ջրազրկման նշաններ: Ընդհանրապես ամռան ամիսներին աղիքայի վարակները և սննդային թունավորումները ավելի հաճախ են պատահում կապված շոգի, սննդի արագ փչացման հետ:  Աղիների լվացումը բավականին արդյունավետ է նաև տարբեր ալերգիաների ժամանակ պացիենտի վիճակի թեթևացման մեջ:

 

Հիդրոկոլոնոթերապիան «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնում կատարվում է իսպանական արտադրության ապարատով: Պրոցեդուրայի ընթացքում, որը տևում է 1-1.5 ժամ, մեծ քանակությամբ՝ մոտ 70 լիտր ջուր է մղում օրգանիզմ:  Ջուրը 20-30 րոպե հագեցվում է օզոնով, իսկ օզոնը հակավիրուսային, հակաբակտերիալ ու հակաբորբոքային նշանակության շնորհիվ ավելի արդյունավետ է դարձնում լվացումը: Այն ազդում է անմիջապես հարուցիչների (բակտերիաների, վիրուսների, սնկերի) վրա և կարգավորում օրգանիզմի նյութափոխանակությունը: «Ի դեպ այս ապարատի շնորհիվ լիարժեք լվացման համար բավական է լինում մեկ պրոցեդուրան: Եթե կան աղիների լվացման հակացուցումներ (աղիքային արյունահոսություն, վերջին 6 ամիսների ընթացքում որովայնի խոռոչի որևէ վիրահատություն, ճողվածք), բայց աղիների լվացումը պարտադիր է մենք պացիենտին առաջարկում ենք բուսական հավաք, որն ունի հակաբակտերիալ մաքրող հատկություն»,- ասում է կենտրոնի տնօրեն Բելլա Աբրահամյանը:


Ընդհանրապես   աղիների լվացումը հանդիսանում է առողջությունը ամրապնդող, կազդուրիչ արդյունավետ միջոց: Այն նաև խորհուրդ է տրվում իրականացնել պրոֆիլակտիկ նկատառումներով: Պրոցեդուրայից հետո յուրաքանչյուր ոք զգում է  ինքնազգացողության լավացում, քաշի անկում, մարսողության կարգավորում:  Աղիների լվացում թույլատրվում է 14 տարեկանից սկսած:


«Արտեմիսիա» բնաբուժության կենտրոն

 

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori
Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am
Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...

Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am
Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Վիրաբուժություն
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Ախտորոշում Լաբորատոր հետազոտություններ
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com

Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս  (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...

Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Ախտորոշում
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ:  Լյարդի բջիջները քայքայվում են...

Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Ախտորոշում
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ